Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Շաքարախտը հնագույն մուտացիայի հետևանք է

Շաքարախտը հնագույն մուտացիայի հետևանք է

Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են երկրորդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման գենետիկ պատճառները:
Սան Դիեգոյի հետազոտողները պարզել են, որ 2-3 մլն տարի առաջ տեղի է ունեցել մարդկային CMAH գենի մուտացիա, ինչի հետևանքով մարդկանց մոտ խանգարվել է նեյրամինային` Neu5Ac и Neu5Gc թթուների սինթեզումը: Ի տարբերություն մարդկանց, կաթնասուններն ինքնուրույն են մշակում այդ թթուները:

Փորձեր են կատարվել լաբորատոր մկների հետ: Գիտնականները փորձակենդանիների մի մասին ներարկեցին մուտացված CMAH` մարդկայինի նման, իսկ մյուս մասի գենետիկայում փոփոխություններ չեն կատարել: Հետո կենդանիներին կերակրել են ճարպերի մեծ քանակ պարունակող սնունդով: Արդյունքում` բոլոր մկների մոտ զարգացավ ճարպակալում:

Մուտացված CMAH գենով կենդանիների մոտ ենթաստամոքսագեղձի «կղզյակներ», որոնք ինսուլին են արտադրում, կրճատվեցին 65 %-ով: Նորմալ գեներով մկների մոտ նմանատիպ փոփոխություներ չեղան: Պարզ դարձավ նաև, որ սովորական կենդանիները շաքարախտի զարգացման մեխանիզմի բացահայտման համար հարմար չեն: Նրանց խոսքով, հետագա աշխատանքները միտված են լինելու նեյրամինաթթուների` Լանգերգանսի կղզյակների բջիջների կենսագործունեության վրա ունեցած ազդեցությունը պարզելուն: Այդ պրոցեսները հասկանալով,կարելի է երկրորդ տիպի շաքարախտի բուժման մոտեցումը փոխել:

Աղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ